11 Հուն
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
-1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է խաղաղության ձեռք մեկնել․ Օհանյան

Արցախի ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է խաղաղության ձեռք մեկնել․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում
խոսել է  խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին։ Օհանյանը վստահ է՝
միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում այս իշխանության վրա, իսկ վերջիններս
էլ տեղի են տալիս։

«Խաղաղության պայմանագրի» կամ «Խաղաղության խաբկանքի» պարտադրված
կամ արագ տեմպերով գնալը Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշումներ
գործադրելու շարունակությունն է՝ միջազգային հարթակից և Ադրբեջանից։ Այսօրվա պայմանները՝
արագ այդ պայմանագիրը ստորագրելը, չեն համապատասխանում երկու տեսանկյունից։ Առաջինը՝
Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանց գործողությունները Հայաստանի տարածքում,
առավել ևս Արցախի տարածքում, չեն փոխվել և Արցախի ցեղասպանությունից հետո, ինչպե՞ս
կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին և ասել, որ պատրաստ ենք գնալ խաղաղության», – ասաց
Օհանյանը։