ABCMEDIA
Հայաստանի մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության առանցքային կետերը

Հայաստանի մասին ՌԴ ԱԳՆ հայտարարության առանցքային կետերը

Սեպտեմբերի 24-ի Փաշինյանի ելույթը ՌԴ հասցեին անընդունելի հայտարարությունն
է պարունակում, որոնք մերժելի են։

Փորձ է արվում ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների
պատասխանատվությունը բարդել Մոսկվայի վրա, ինչը հաստատում է եզրակացությունները՝ 
Երևանի  սկսած գործընթացները հրահրվում են Արևմուտքից։

Կառավարության ղեկավարը խոստովանել է՝ այս ամբողջ ընթացքում Հանրապետությունը
պատրաստվում է ՌԴ-ից շրջվելուն և արևմտյան վեկտոր ստեղծելուն, ինչն արդարացնում են
«ՌԴ և ՀԱՊԿ սխալներով»։

2020 թվականին Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի
լիակատար պարտությունը, Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, կորուստը
պակաս ցավոտ կլիներ։

Տարածաշրջանային հարցերում Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերից
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությունը՝ Լեռնային
Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու փոխարեն, ենթարկվեց Արևմուտքի
հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշել է գործել 1991 թվականի Ալմա-Աթայի
հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։