17 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարտություն կամ դիվանագիտական նահանջ. Ռուսաստանը հեռանում է Սիրիայից

Պարտություն կամ դիվանագիտական նահանջ. Ռուսաստանը հեռանում է Սիրիայից

Ճիշտ դիվանագիտություն, թե պարտություն․ Ռուսաստանի Դաշնությունը կորցնում է իր ազդեցությունը Սիրիայում։ Թեպետ ռուսական ռազմաբազաները դեռ Սիրիայում են, բայց պետությունն արդեն ապստամբների ձեռքում է՝ 23 տարի երկիրն իշխող  Բաշար Ալ-Ասադն էլ փախստական է․ նրան քաղաքական ապաստան է տվել Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես Պեսկովն է վստահեցնում՝ սա Պուտինի որոշմամբ։

Մինչև Սիրիայում թալանում են հնարավոր ամեն բան, Իսրայելն օգտվում է առիթից ու հարվածում Սիրիայի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազաների ուղղությամբ։ Մի խոսքով, տարածաշրջանում Ռուսաստանի, այսպես կոչված, պարտությունն են նշմարում։ իսկ Ի՞նչ է իրականում տեղի ունենում, արդյոք պարտվում է Ռուսաստանը։