Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 400 մլրդ դոլարը։ այս մասին հայտնում է «Bloomberg»-ը:
Նշվում է, որ Մասկի կարողության աճի վերջին կատալիզատորը նրա «SpaceX» մասնավոր տիեզերական ընկերության բաժնետոմսերի ինսայդերական վաճառքն է եղել: Դրանից հետո նրա կապիտալն աճել է միանգամից 50 միլիարդ դոլարով։
Գործակալության տվյալներով՝ նրա կարողությունը հասել է 439,2 միլիարդ դոլարի։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Մասկը և գործարար Վիվեկ Ռամասվամին կղեկավարեն պետարդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE): Մասկը խոստացել էր Թրամփի հաղթանակի դեպքում առնվազն երկու տրիլիոն դոլարով կրճատել ԱՄՆ-ի բյուջետային ծախսերը: