ABCMEDIA
Արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում

Արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում

Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով
զոհված արցախցի Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում:

«Ցավոք մեր ջանքերը արդյունք չտվեցին ու ստիպված և ծնողների թույլտվությամբ
մեր արցախցի Հելենին կհուղարկավորենք Երևանում։

Սեպտեմբերի 27-ին` չորեքշաբթի օրը, Թբիլիսյան խճուղճ 29/10` Ռադիոմաշտի
խաչմերուկ, Անգել սգո սրահում ժամը 18:00-ին տեղի կունենա հոգեհանգիստը, հաջորդ օրը՝
սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին հուղարկավորությունը Դավիթաշենի գերեզմանատանը»,-
հայտնել է լրագրող Էդգար Ամիրխանյանը: