ABCMEDIA
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություննեի
ներկայիս իրավիճակին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ ՌԴ դիվանագւտական
կորպուսի ղեկավարի ելույթի առավել ուագրավ կետերը՝ ստորև․

– Ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ
հանրապետություններում հզոր լոբբի է գործում, որը հանդես է գալիս արևմտյան հիմնադրամների,
ոչ կառավարական կազմակերպությունների տեսքով և որն առաջ է տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների
շահերը։ Իսկ այդ շահը Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, դա փաստ է։ Այդպիսի կազմակերպություններ
Հայաստանում շատ կան, դրանք արհեստականորեն կրքեր են բորբոքում, մենք դրան այդպես ենք
վերաբերվում։

– Մենք
գիտենք՝ ով է շահագրգռված այդ հարցում, ով է հակառուսական այդ գործընթացը ղեկավարում:

– Մենք
խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր
պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս
տարածաշրջանի, այլ ոչ թե «արտերկից» եկածների։

– Հայաստանի
ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում։ Երբ ԵՄ հովանու ներքո Փաշինյանն
ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը,
ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել
ղարաբաղցիների իրավունքները:

– ԵՄ-ն
և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները»
պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։

– Երբ հայ
հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, թե ով ում է տվել Ղարաբաղը, խորհրդարանի
նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Պուտինն է Ղարաբաղն Ադրբեջանին տվել դեռ 2020 թ․։
Սակայն եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության
գոտին է, և ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվելու է։

-Մեր խաղաղապահներն
այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների
միջև։ Նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար։ Որքա՞ն կմնան, քանի՞ հոգով,
սա այն հարցն է, որը կորոշվի տեղում։