ABCMEDIA
ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխման գծով հատուկ խորհրդականը տագնապալի է անվանել Ադրբեջանի ագրեսիան

Ցեղասպանության կանխման գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի
հատուկ խորհրդական Էլիս Վայրիմու Նդերիտուն տագնապալի է անվանել Ադրբեջանի կողմից վերջին
ռազմական էսկալացիան և ընդգծել է հետագա բռնության կանխման ու տարածաշրջանում ամուր
խաղաղության ապահովման կարեւորությունը, տեղեկացնում է ՄԱԿ մամուլի ծառայությունը։

«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել էսկալացիային և առանց այդ էլ լարված
իրավիճակին ու քաղաքացիական բնակչությանն այդ շրջանում ենթարկել բռնության վտանգին,
ներառյալ ցեղասպանության և դրա հետ կապված չարագործությունների հավանականությունը։
Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը բռնության կանխման և խաղաղության պահպանման համար»,-
ընդգծել է հատուկ խորհրդականը։