ABCMEDIA
Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական
միությունը բաց նամակ է հղել Ռաբբիների եվրոպական համաժողովի ղեկավարությանը, իր համերաշխությունն
է հայտնել հայերին և խնդրել է այլ վայր տեղափոխել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք
ռաբբիների համաժողովը:

«Մենք պետք է մեր անսասան համերաշխությունը հայտնենք էթնիկ հայերին, որոնք ներկայումս
ենթարկվում են ռմբակոծությունների, բռնի տեղահանումների և զինված հակամարտության ավերիչ
հետևանքների: Ցանկացած համայնքի կրած ցավն ու տառապանքը խորապես արտահայտվում են մեր
մեջ՝ որպես հրեական սփյուռքի անդամներ, ովքեր ունեն պատմական փորձ և պատկերացում հալածանքների
և բռնի տեղահանումների մասին:

Մարդու իրավունքների խախտումներ, մարդկության դեմ հանցագործություններ,
և ագրեսիայի պայմաններում Միությունն առաջարկել է հրեական համայնքների առաջնորդների
միջոցառումը չկազմակերպել Բաքվում և այն տեղափոխել այլ վայր»,- նշված է նամակում։

 Հրեա ուսանողների եվրոպական միությունը նաև կոչ է
արել եվրոպական բոլոր երկրներին և Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: