29 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի պաշարումը․ օր 5 (թարմացվող)

Արցախի պաշարումը․ օր 5 (թարմացվող)

00:36

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): 

Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: ր Այս մասին տեղեկացնում է Ացախի տեղեկատվական շտաբը։ Տեսանյութն` այստեղ։


21:37

Հազարավոր արցախցիներ օդանավակայանի տարածքում են։ Տեսանյութն՝
այստեղ։

 

20:12

Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից
կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն). Արման Թաթոյան

 

19:44

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է բանակի կազմալուծման և Գորիս-Ստեփանակերտ
ավտոճանապարհով մարդասիրական բեռների մուտքի մասին


15։18 

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով խրախուսում են մարդկանց գտնել,
սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին․ ՄԻՊ

«Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն
է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա որեւէ անվտանգության
երաշխիքներ, եթե Ադրբեջանի վերահսկողության տակ լինի»,-ասել է Արցախի ՄԻՊ-ը։

13։30

Ստեփանակերտում ադրբեջանական զորք չկա, քաղաքի մատույցներում ռուս
խաղաղապահներ են տեղակայվել

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին,
հետևել միայն պաշտոնական լրահոսին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

11։14

Ադրբեջանական զորքերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ
մտել առաջին տները․ Արտակ Բեգլարյան։ Տեսանյութն՝ այստեղ։

11։08

Ստեփանակերտում այսօր հաց կա

Ստեփանակերտում վաղ առավոտից սկսել են գործել հացի փռերը․
տեղեկացնում է ABC Media-ի թղթակիցն Արցախից։ Տեսանյութն՝ այստեղ։

10։54

Ստեփանակերտում տաք սնունդ կտրամադրվի քաղաքացիներին

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվականշտաբը։


10։20

ԼուսաբացըՍտեփանակերտում։ Լուսանկարներն՝ այստեղ։