ABCMEDIA
Մահացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջիո Նապոլիտանոն

Մահացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջիո Նապոլիտանոն

98 տարեկան հասակում կյանքից
հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, ով պետության ղեկավարի պաշտոնը
զբաղեցրել է 2006-2015 թվականներին ։ Այս մասին հայտնում է ANSA-ն։

Իտալիայի կոմունիստական
կուսակցության նախկին առաջնորդի առողջական վիճակը վերջին շրջանում վատացել է։ Վերջին
ամիսներին նա գտնվում էր Հռոմի կլինիկայում։

2013 թվականին Նապոլիտանոն
դարձավ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին վերընտրված նախագահը։ Նա վաղաժամ
թոշակի է անցել տարիքի պատճառով 2015թ. , այդ ժամանակ նա 89 տարեկան էր։