ABCMEDIA
Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ և օլիմպիական ուղեգիր նվաճեց, Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ և օլիմպիական ուղեգիր նվաճեց, Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Բելգրադում ընթացքի մեջ գտնվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի
աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի
քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում
բացահայտ առավելությամբ հաղթեց լիտվացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ՝ այդպիսվ ապահովելով
նաև Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր։ Եզրափակիչ գոտեմարտը տեղի կունենա
վաղը։

60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակչում պարտվեց
օլիմպիական փոխչեմպիոն, Ճապոնիայի ներկայացուցիչ Ֆումիտային և վաղը կգոտեմարտի բրոնզե
մեդալի համար։