ABCMEDIA
Ադրբեջանի կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանի կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ․ ԱՀ ՆԳՆ

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված
լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական
և հասարակական նշանակության օբյեկտներ։
Այս մասին ասված է ԱՀ ՆԳՆ տարածած հաղորդագրության
մեջ։

«Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և
ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների,
դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։ Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ
օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես
նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ
հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը», – ասվում է հաղորդագրության մեջ։