ABCMEDIA
Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել

Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից
կազմված ավտոշարասյունն անցել է Հայաստանից դեպի Արցախ:

Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը
ֆիքսել է AFP-ի տեսախցիկը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ բեռ են դրանք տեղափոխում։

Սա արդեն ռուս խաղաղապահների բեռնատարների
երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: