25 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը

Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը

Սիրիայի զինված ուժերը որոշել են ինքնալուծարվել և դառնալ երկրի նոր պաշտպանության նախարարության մաս, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը։

Ըստ գործակալության՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից վերահսկվող զինված ուժերի հրամանատարների հետ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի մականունով) հանդիպման ժամանակ։

Դեկտեմբերի 22-ին ալ-Շարաան հայտարարել էր, որ զինված խմբավորումները Սիրիայում կկարողանան գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո: Նրա խոսքով՝ խմբավորման հրամանատարների մեծ մասը համաձայնել է այս պայմանին նույնիսկ Ասադի դեմ ռազմական գործողության մեկնարկից առաջ։ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդն այնուհետև ընդգծել է, որ ինքը «թույլ չի տա զենքի անվերահսկելի շրջանառություն» երկրում, քանի որ «հեղափոխության փուլում կարող են լինել տարբեր զինված խմբավորումներ, բայց երբ խոսքը գնում է պետության մասին, նրանց գործունեությունը պետք է լինի կանոնակարգված»: