ABCMEDIA
Տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիները տեղավորվել են Ստեփանակերտում․ օր 4 (թարմացվող)

Տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիները տեղավորվել են Ստեփանակերտում․ օր 4 (թարմացվող)

20։44

Ադրբեջանի կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական
նշանակության օբյեկտներ․ ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ
է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։
Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։ Լուսանկարներն՝
այստեղ։

17։32

Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ
պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան

15:48

Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր

Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

15:21

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ քննարկվում է զորքերի հետքաշման և քաղաքացիների վերադարձի հարցերը

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ. հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: 


13։59

Մարտունիից վիրավորների են տեղափոխելու ԿԽՄԿ-ի միջնորդությամբ․ Դավիթ Թորոսյան


11։03

Ստեփանակերտում գիշերը կրակոցներ չեն եղել։ Տարբեր շրջաններից տեղահանված
և Ստեփանակերտ հասած քաղաքացիները կացարանով ապահովվել են։ Մի մասը բարեկամների տանն
են, մի մասը՝ ապաստարաններում ու ապահով վայրերում․ տեղեկացնում է ABC Media-ի արցախյան
թղթակիցը։

Իվանյանի շրջանում նույնպես իրավիճակը հանգիստ է եղել։