ABCMEDIA
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված
նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային
պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և
հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների.  խորհրդակցության
ընթացքում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։

Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել
և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները`
ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված
բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:

Առաջիկայում կլուծվի նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման
կարգը։