ABCMEDIA
Եվլախում կողմերն ընդգծել են խաղաղ մթնոլորտում  հարցերի  քննարկման անհրաժեշտությունը

Եվլախում կողմերն ընդգծել են խաղաղ մթնոլորտում հարցերի քննարկման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ
քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում: Գործնական
մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող
մի շարք հարցեր: 

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել
խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ․ հայտնում է Արցախի
տեղեկատվական շտաբը։