ABCMEDIA
Արամ Առաջինը համազգային զորաշարժի կոչ արեց

Արամ Առաջինը համազգային զորաշարժի կոչ արեց

Այսօր Արցախի
ներկան ու Հայաստանի ապագան փրկելու ժամանակն է, հետևաբար պետք է համախմբվենք համազգային
մեկ հանձնառության շուրջ։ Անթիլիասի մայրավանքից կոչով դիմեց Մեծի տան Կիլիկիո թեմի
առաջնորդ Արամ Ա. կաթողիկոսը։

Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ողջ հայությունը պետք է ոտքի կանգնի, ինչպես նաև` պետք
է տեղի ունենա համազգային հանդիպում ՀՀ պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական
գործիչների մասնակցությամբ` կազմելու համար իրատես ու խոհուն մոտեցումով նոր ռազմավարություն։