ABCMEDIA
Վերջին տեղեկությունները Ճարտարից․ Դավիթ Թորոսյան /թարմացված/

Վերջին տեղեկությունները Ճարտարից․ Դավիթ Թորոսյան /թարմացված/

15:30

Ճարտարի հետ կապված տեղեկությունները հնարավոր եղավ փոքր-ինչ ավելի հստակեցնել․ 15։30-ի դրությամբ առկա նախնական տվյալներով, քաղաքացիականների շրջանում զոհ չունենք, կին-երեխաների մեջ վիրավորներ չունենք, քաղաքացիականներից մի տղամարդ վիրավորվել է։ Այլ տվյալներ լինելու դեպքում կտեղեկացնեմ։

15:10

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է. «Վերջապես հնարավոր եղավ կարճ խոսել Ճարտար, տեղեկությունները հախուռն
ու հակիրճ են, կապն էլ ահավոր էր, դժվոր հասկացվող․ կորուստներ ունենք, բայց ընդհանուր
շփման գիծը ճակատով հիմնականում կարողացել են պահել․ զոհերի և վիրավորների թվերը հստակ-վերջնական
չեն․
ինձ բառացի ասել են “մի քանի վիրավոր ունենք և 10-ից մի քիչ ավել զոհ”։

Ընկերներ ջան, ես սովորաբար նման կերպ, զոհերի և վիարվորների մասին
լուրեր չեմ հայտնում, այս ձևով գրում եմ ստիպված, քանի որ ամենատարբեր տեղեկություններ
են պտտվում տարբեր բնակավայրեր մտնելու, կոտորելու կամ ցեղասպանելու մասին։ Այս իմաստով,
Ճարտարում ժամը 14․30-ի դրությամբ այս իրավիճակն է և այս տեղեկություններն ունեմ»,-
գրել է Թորոսյանը։