ABCMEDIA
Անհապաղ իշխանափոխությունը հրամայական է. Վարդան Օսկանյան

Անհապաղ իշխանափոխությունը հրամայական է. Վարդան Օսկանյան

Այսօրվա իշխանությունները իրենց ամբողջությամբ սպառել են, այսօրվա
հրամայականն է՝ անհապաղ իշխանափոխությունը. հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանը։

Օսկանյանն ասել է, որ չպետք է կասկածել իշխանափոխություն անելու մասով։

«Մեկ վայրկյան անգամ չպետք է կասկածեք, որ իշխանափոխությունը ճիշտ է։ Լրահոսից իմացա,
որ պատրաստվում են ստեղծել «Պետական կոմիտե», որպեսզի իրականացնեն և իշխանափոխությունը,
և դրանից հետո պատասխանատվություն վերցնեն երկիրն առաջնորդելու հարցում։ Եթե քաղաքական
ուժերը համախմբվում են մի գաղափարի շուրջ, գուցե դա ճիշտ է։ Եթե իրոք գնում եք այդ
ճանապարհով, ապա հրավիրեք բոլոր քաղաքական ուժերին, որոնք անկեղծորեն հայտարարել են,
որ կողմ են իշխանափոխությանը։ Այլ խնդիրների մի նայեք, այսօր առաջնային մի հրամայական
կա՝ իշխանափոխություն»,-նշել է Օսկանյանը։

Նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ պետք է նաև համագործակցել Երևանի ավագանու ընտրություններում
շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, պետք է երեքին էլ ներգրավել
այդ կոմիտեում։