25 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ Կաթողիկոս

Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք
և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ, որում ասվում
է. «Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից
և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ
գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի
ոճրագործություններով»։

Գարեգին
Բ-ն դիմել է ՀՀ իշխանություններին նշելով,որ մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած
է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: «Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին,
ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը
նոր պատուհասներից փրկելու համար։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու
և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու
և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական
մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար»։

Կաթողիկոսի խոսքով՝ արցախցիները ծանր պատասխանատվության
առջև են կանգնած և, ցավոք, միայնակ են կրում տառապանաց խաչը։ «Մեր ցավն ու վիշտն ընդհանուր
է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը
ամենքիս սրտերում են»,-գրել է նա։