ABCMEDIA
Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ  հանդիպում անցկացնել Հռոմում

Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդիպում անցկացնել Հռոմում

Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար
Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Նա, մասնավորապես,
երկու պետությունների արտգործնախարարությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպել
Իտալիայի մայրաքաղաքում։

«Երեկ ես հանդիպեցի Ադրբեջանի և Հայաստանի
արտգործնախարարների հետ և նրանց առաջարկեցի իտալական միջնորդություն, մասնավորապես՝
հանդիպում Հռոմում», – ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի
շրջանակներում։

Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև խնդիրը կարող է լուծվել այն մոդելի համաձայն,
որը գործում է Իտալիայի հյուսիսարևելյան Տրենտինո-Ալտո Ադիջե (Հարավային Տիրոլ) ինքնավար
մարզում։ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն
են հայտնել հանդիպել Հռոմում։

 «Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Ադրբեջանի
և Հայաստանի կառավարություններին», որը ցույց կտա Իտալիայի առաջարկը»,-
​​հավելել է Թայանին։