ABCMEDIA
Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և անի ամեն բան կանգնեցնելու համար ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում․ Դավիթ Բաբայանի հարցազրույցը BBC-ին

Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և անի ամեն բան կանգնեցնելու համար ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում․ Դավիթ Բաբայանի հարցազրույցը BBC-ին

BBC գործակալությունը ձայնային
թողարկման մեջ անդրադարձել է Արցախի շուրջ վերջին իրադարձություններին: BBC-ի թղթակիցը
ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, միջազգային անդրադարձները և զարգացումները
Երևանում:

Գործակալությանը տված հարցազրույցում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ
Բաբայանը ներկայացրել է իրավիճակը տեղում և նշել, որ իրավիճակը 2020 թվականից ավելի
վատ է, քանի որ այժմ Արցախի ռազմական հզորությունը ավելի փոքր է: «Միջազգային հանրությունը
պետք է ոտքի կանգնի և անի ամեն բան կանգնեցնելու համար ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանը պետք է օգնի այս իրավիճակում, սակայն առայժմ չեն նկատվում որոշակի ճկուն
քայլեր այս ուղղությամբ», – ասել է Բաբայանը։ Նա հավելել է, որ եթե Արցախի հայերը չկարողանան
պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, հավանական է, որ կլքեն այդ տարածքները: Բաբայանը
կոչ է արել Մեծ Բրիտանիային կանգնեցնել ցեղասպանությունը, քանի որ վերջինս ունի բավականաչափ
ներուժ և ազդեցություն Թուրքիայի և Ադրբեջանի վրա: