ABCMEDIA
Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին և Ադրբեջանին կոչ է արել ապահովել անվտանգությունը Արցախում

Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին և Ադրբեջանին կոչ է արել ապահովել անվտանգությունը Արցախում

Գերմանիայի
արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ռուսաստանին և Ադրբեջանին կոչ է արել ապահովել
Արցախում մարդկանց անվտանգությունը։

«Ադրբեջանը և Ռուսաստանը, մասնավորապես, պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը
իրենց տներում»,- ասել է Բերբոքը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ
նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

Լուծումը, նրա խոսքով, «կարող է լինել միայն դիվանագիտական», հենց դրան են ակտիվորեն
ձգտում Եվրամիությունը և Գերմանիայի կառավարությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի
շրջանակներում։

«Այս հակամարտությունը խաղաղ լուծում կունենա միայն այն դեպքում, եթե անհապաղ
դադարեցվեն անցյալի և ներկայի ռազմական գործողությունները», – ընդգծել է Գերմանիայի
ԱԳՆ ղեկավարը։