25 Դեկ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ․ ԵԽ պատգամավոր

ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ․ ԵԽ պատգամավոր

Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա
բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել
են սովի, նրանց եկեղեցիները և մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են,
քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։ Այս մասին հայտարարել է շվեդ պատգամավոր
Շարլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում
ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

«Բնականաբար, նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ բնակչությունը հեռանում
է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է»,
– արձանագրել է Վեյմերշը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում
էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ։