Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Արցախում
Ֆրանկոֆոնիայի
միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի
իրականացրած ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը։
«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Լեռնային
Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն ու կոչ է անում անհապաղ դադարեցնել
հարձակումը։
Նա իր անկեղծ ցավակցություններն ու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության վշտակցությունն է
հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին», – ասված է հայտարարության մեջ։
Մուշիկիվաբոն վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնությունը
հարգելու անհրաժեշտությունը և միջազգային կառույցի հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու
խաղաղ ճանապարհով։