ABCMEDIA
Լայնածավալ հարձակում Արցախում․ օր 2 (թարմացվող)

Լայնածավալ հարձակում Արցախում․ օր 2 (թարմացվող)

22։02

Արցախում
ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր.  ԱՀ ՄԻՊ


20։05

Արցախում առնվազն 5 երեխա է զոհվել․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում
նոր տվյալներ է հաղորդել զոհված ու վիրավոր երեխաների թվի մասին:

«Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 7-ամյա
Ռուզան Հայրապետյանի տեսանյութը. որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ
հարցազրույցները նոր դեպքեր են հայտնաբերել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել»,-գրել
է նա:

20։00

Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Ռուս խաղաղապահներին տեղափոխող մեքենան Ճանկաթաղի մոտակայքում գնդակոծության
է ենթարկվել․ տեղեկացրել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

«Սեպտեմբերի 20-ին դիտակետից վերադառնալու ճանապարհին ռուս զինծառայողներին
տեղափոխող մեքենայի ուղղությամբ հրաձգային զենքից կրակ են բացել։ Միջադեպի հետևանքով
զինծառայողները զոհվել են»,-հայտնել են գերատեսչությունից։


14։25

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խաղաղապահների
միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման
մասին համաձայնագրի 

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման
իրականացումը կիրականացվի խաղաղապահների՝ ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարության
հետ համաձայնեցված։


12։49 

ԱՀ իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների հրամանատարության առաջարկը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ․ հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։


12:00

Այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում. ՀՀ ՄԻՊ


10:50 

Զոհվածների և վիրավորների թիվն արագ աճում է. Արցախի նախկին ՄԻՊ
Արտակ Բեգլարյան 


09։02

Արցախում մարտերը շարունակվում են․ ՊԲ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում
են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով
համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով
կորուստներ:

08։11

Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային
հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների. Արցախի ԱԳՆ 

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը
անհապաղ կասեցնելու ուղղությամբ։

07։48

Այսօր առավոտյան 5:00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ կողմից գնդակոծվել
է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան. Արցախի ՄԻՊ  

Մեքենան ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 դիակ Ստեփանակերտ տեղափոխելու
նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները
տեղափոխել Ստեփանակերտ։ 

07։27

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել
են. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի
ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով
նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ
դիմադրություն են ցույց տալիս: 

07։10

Արցախի բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի
ուղիղ թիրախում. ԱՀ ՆԳՆ

 Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային
հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում:

07։00

Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային
հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել
են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Տեղեկություն կա 27 զոհի մասին։ 7-ը՝ քաղաքացիական անձինք են, այդ
թվում՝ երեխա։

Քաղաքացիների շրջանում վիրավորները 35-ն են։
Նրանց թվում ևս երեխաներ կան։