16 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային մամուլը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և Երևանում ծավալվող իրադարձությունների մասին

Միջազգային մամուլը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և Երևանում ծավալվող իրադարձությունների մասին

Միջազգային մամուլը՝ անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
և Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին։


Reuters

Ադրբեջանը երեքշաբթի օրը հրետանային հարվածների ուղեկցությամբ զորքեր է ուղարկել հայերի
կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղ՝ փորձելով ուժով ենթարկեցնել տարածաշրջանը՝ բարձրացնելով
իր հարևան Հայաստանի հետ նոր պատերազմի վտանգը։

The Guardian

Ադրբեջանը հարձակումներ է սկսել վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի դեմ, ռմբակոծություններով
հարվածել է շրջանային մայրաքաղաք Ստեփանակերտին, ինչը իրենից ներկայացնում է պայթյունավտանգ
քայլ, որը սպառնում է վերաբացել 2020 թվականի արյունալի պատերազմը:

CNN

Ադրբեջանը գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ։

BBC

Ադրբեջանը օպերացիա է սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ և պահանջում է հանձնվել։

Հարյուրավոր հայ ցուցարարներ, հիասթափված իրենց երկրի արձագանքից, բախվել են ոստիկանության
հետ Երևանի կառավարության դիմաց՝ իրենց առաջնորդին դավաճան անվանելով և կոչ անելով
հրաժարական տալ:

The Washington post

Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը չի ձեռնարկի «ոչ մի չհաշվարկված,
կտրուկ և արկածախնդիր գործողություններ» և նախատեսում է զերծ մնալ ռազմական գործողություններից։
Միևնույն ժամանակ, մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են Երևանի կենտրոնում՝ պահանջելով
Փաշինյանից ավելի վճռական քայլեր ձեռնարկել հայերին պաշտպանելու համար։

France 24

Ադրբեջանը գործողություն է սկսել Ղարաբաղում՝ խոստանալով գնալ «մինչև վերջ»։

Բռնության այս դեպքը եղավ այն ժամանակ, երբ Ռուսաստանը՝ տարածաշրջանում ավանդական ուժային
միջնորդը, խճճվել է ուկրաինական հակամարտության մեջ:

Վերջին շրջանում անկայուն կովկասյան տարածաշրջանում նոր պատերազմի մտավախությունն աճում
է, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին վիճելի հայաբնակ տարածքի շուրջ զորքերի կուտակման
մեջ:

Հայաստանի մայրաքաղաքում զայրացած ցուցարարները բախվեցին ոստիկանների հետ՝ Փաշինյանի
հրաժարականի պահանջվ բողոքի ցույցերի ժամանակ։