ABCMEDIA
Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն․ սահմանադրագետ

Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն իրավական առումով խոցելի է և կարող է հանգեցնել ՔՊ-ի թեկնածուի քաղաքապետի ընտրվելուն․ սահմանադրագետ

Ազգային Առաջընթաց կուսակցության քաղաքապետի
թեկնածու Հայկ Մարությանի կողմից քաղաքական 3 ուժերին ուղղված առաջարկն առ այն՝ կամ
ընտրել իրեն որպես քաղաքապետ, կամ գնալ նոր ընտրությունների, իրավական առումով խոցելի
է և կարող է հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի քաղաքապետի
ընտրվելուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

 «Այսպես, եթե համայնքի ղեկավարի՝ քաղաքապետի
ընտրության ԱՌԱՋԻՆ փուլի ընթացքում իր առաջարկի հասցեատեր երեք քաղաքական ուժերից առնվազն
երկուսը չընտրեն Մարությանին (միայն նման պարագայում Մարությանը կարող է ունենալ ԱՌԱՋԻՆ
ՓՈՒԼԻ համար պահանջվող 33 կամ ավելի մանդատ), ապա քաղաքապետի ընտրության ԵՐԿՐՈՐԴ փուլում
24 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական ուժերով առաջադրել և
ընտրել քաղաքապետ, քանի որ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ընտրված է համարվում առավել կողմ ձայն ստացած
թեկնածուն, իսկ 5 ուժերից առավել ձայն այս պահի դրությամբ ունի ՔՊ-ն։

 Արդյունքում, ՔՊ-ն, չնայած կրած պարտությանը,
կտիրանա քաղաքապետի պաշտոնին:

 Հ.գ. Նոր ընտրության համար անհրաժեշտ են իրավական հիմքեր, որոնք դեռեւս առկա
չեն»։