ABCMEDIA
93-օրյա դադարից հետո Բերձորի միջանցքով հումանիտար բեռ անցավ

93-օրյա դադարից հետո Բերձորի միջանցքով հումանիտար բեռ անցավ

Ստեփանակերտ-Գորիս և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ հասած բեռները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պահեստում են։ Ըստ տեղեկատվական շտաբի հաղորդագրության՝ Ակնայով ռուսական ու շվեցարական բեռներ են եկել, իսկ Քաշաթաղի միջանցքով 23 տոննա հայկական ալյուր։ ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ շաբաթներ շարունակ քննարկումներ են ունեցել կողմերի հետ՝ պարզելու ինչպես հումանիտար բեռները Արցախ հասցնել։