ABCMEDIA
Թալանել են Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը

Թալանել են Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը

Թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերշնորհ
Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել
է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը

 «Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի
կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգևոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար
(խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ)։

 Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր
մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի
դրսևորումը։

 Ուշադրությամբ հետևելու եմ իրավապահների գործողություններին

 Զորակցությունս Ձեզ, Գերաշնորհ Սրբազան», – գրել է նա։