Ռուսաստանի ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի զինուժի շահերի համար օգտագործվող ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները և վառելիքի պահպանման օբյեկտները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, վառելիքի պահպանման օբյեկտները, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները»,-ասված է նախարարության ամփոփագրում:
Գերատեսչության տվյալներով` հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ և 44 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։