Նեթանյահուն ԱՄՆ է մեկնել սրտաբանի ուղեկցությամբ
«Շեբա» բժշկական կենտրոնի ավագ սրտաբան, բժիշկ Էյալ Հելերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մեկնել է Վաշինգտոն, հայտնում է Times of Israel-ը։
2023 թվականին Նաթանյահուին սրտի խթանիչ է տեղադրվել: Իսրայելի վարչապետը նախկինում սրտի հետ կապված խնդիրներ ուներ։
Նեթանյահուի գրասենյակը ոչ մի հայտարարություն չի արել Հելերի ուղևորության պատճառների մասին, սակայն դա կարող է վկայել վարչապետի առողջական վիճակին ուշադիր հետևելու ցանկության մասին, հատկապես այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին նա շագանակագեղձի վիրահատություն էր տարել, հաղորդում է իսրայելական լրատվամիջոցը։