02 Փտր
2025
0.4° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտական առաջադրանքից վերադառնալիս զոհվել է Պրիմորիեի փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը

Մարտական առաջադրանքից վերադառնալիս զոհվել է Պրիմորիեի փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը

Զոհվել է Պրիմորիեի փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը, որը վերադառնում էր մարտական առաջադրանքից․ տելեգրամյան ալիքում հայտնել է երկրամասի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն։

«Ընկերներ, այսօր մենք մեծ վիշտ ունենք։ Մարտական առաջադրանքից վերադառնալիս զոհվել է «Վագր» կամավորական ջոկատի հրամանատար, փոխմարզպետ Սերգեյ Եֆրեմովը։ Երբ թշնամին ներխուժեց Կուրսկի Մարզ, նա հավաքեց բոլոր այն տղաներին, որոնց հետ ժամանակին ծառայում էր ծովային հետևակում, որոնց հետ սովորում էր, նրանց հետ հայրենի հողը պաշտպանում էր թշնամուց… Հավերժ հիշատակ հերոսին», – գրել է Կոժեմյակոն։

Սերգեյ Եֆրեմովը կամավորական Բարս-22 «Վագր» ջոկատի հրամանատարն էր։ Նրա ջոկատը 2024 թվականի օգոստոսից մարտական առաքելություններ է իրականացրել Կուրսկի ուղղությամբ` Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարում: