ABCMEDIA
Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Զախարովա

Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Զախարովա

Արցախում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ
կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու, ինչպես նաև եռակողմ համաձայնագրերի
իրականացման աշխատանքը վերսկսելու համար․ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«ՌԴ-ն շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ
իրավիճակի հանգուցալուծմանը՝ հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի
երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության
հիման վրա»,-նշել է նա։

Զախարովան նշել է, որ ելնելով տեղի բնակչության շահերից ակնկալվում
է անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական բեռների մատակարարումների շարունակություն։