Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի
18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու
մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության
պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում,
համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է առողջապահության, արդարադատության,
գյուղատնտեսության, ԿԳՄՍ, սոցիալական զարգացման և միգրացիայի, տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների գործունեությունը։