ABCMEDIA
Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանը` բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանը` բրոնզե մեդալակիր

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը
(70 կգ) վստահ հաղթանակով Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում
ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց UWW-ի
դրոշի ներքո ելույթ ունեցող հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի հետ ու հաղթեց ժամկետից շուտ՝
12-1։

23-ամյա Արման Անդրեասյանը սեպտեմբերի
16-ին մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին:
1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5-2 հաշվով պարտության էր մատնել Հյուսիսային
Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել
ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիից՝ 5-3: Կիսաեզրափակիչում նա 0-7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի
ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին:

70 կգ քաշային կարգն օլիմպիական չէ։