ABCMEDIA
Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմը վիրավոր ունի

Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմը վիրավոր ունի

Սեպտեմբերի  17-ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական
զինուժը  Մարտակերտի շրջանում խախտել է  հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2
կայանք, տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում
կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ
զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն
ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին`  ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են
բացել  Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում
տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  
ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման
դեպքը հիմնավորելու փորձ»,- ասված է հաղորդագրության մեջ։