Սաուդյան Արաբիայում անցկացվող Ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ
էին դուրս եկել գերծանր քաշային կարգի ծանրորդները։
Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ արդյունքով (212+248)
դարձավ Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։
Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Ասիայի կրկնակի
չեմպիոն Գոռ Մինասյանը 1
կգ-ով
է հետ մնացել Լալայանից` 459 կգ (213+246):
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը անձնական ռեկորդ սահմանեց՝ գրավելով
5-րդ հորիզոնականը երկամարտի 450 կգ արդյունքով (200+250): Սիմոնը հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել։
Գերծանր քաշային կարգում հերթական անգամ աշխարհի չեմպիոն է դարձել քաշի անվիճելի առաջատար,
վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 473(220+253) կգ արդյունքով։