ABCMEDIA
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր, Սիմոն Մարտիրոսյանը անձնական ռեկորդ սահմանեց

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր, Սիմոն Մարտիրոսյանը անձնական ռեկորդ սահմանեց

Սաուդյան Արաբիայում անցկացվող Ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցահարթակ
էին դուրս եկել գերծանր քաշային կարգի ծանրորդները։

Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ արդյունքով (212+248)
դարձավ Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։

Բահրեյնը ներկայացնող մեր հայրենակից, Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Ասիայի կրկնակի
չեմպիոն Գոռ  Մինասյանը
1
կգ-ով
է հետ մնացել Լալայանից`
459 կգ (213+246):

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը անձնական ռեկորդ սահմանեց՝ գրավելով
5-րդ հորիզոնականը երկամարտի 450 կգ արդյունքով (200+250): Սիմոնը հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Գերծանր քաշային կարգում հերթական անգամ աշխարհի չեմպիոն է դարձել քաշի անվիճելի առաջատար,
վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի
473(220+253) կգ արդյունքով։