Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի
17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
«Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես
է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները,
դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:
Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված
աշխատանքը, տվել հանձնարարականներ:
Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին
և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից: