ABCMEDIA
Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Քերոլայն Քոքսի հետ

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Քերոլայն Քոքսի հետ

Արցախի թեմի առաջնորդ
գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է Բարոնուհի Քերոլայն Քոքսի,
Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության
և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid
Relief Trust) անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի
խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:

 Սրբազան Հայրն իր օրհնանքի
և երախտիքի խոսքերն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն
Քոքսին և բոլոր ներկաներին՝ Արցախի հարցով մտահոգված լինելու համար:

 Հյուրերը հետաքրքրված
էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական
եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:

 Քննարկվել են Արցախի
թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն
ուղղված հարցեր: