19 Փտր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում կինը մոտեցել է զինվորականներին և նռնակ պայթեցրել. կան զոհեր

Ուկրաինայում կինը մոտեցել է զինվորականներին և նռնակ պայթեցրել. կան զոհեր

Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի սրճարաններից մեկի մոտ փետրվարի 14-ին պայթյուն է որոտացել այն բանից հետո, երբ պայուսակով կինը մոտեցել է զինվորականներին: տեղեկացնում է ուկրաինական Страна.ua կայքը:

Ուկրաինական ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 8 վիրավորի մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհվել են պայթյունն իրականացրած կինը և մեկ զինծառայող: Վիրավորված զինվորականներից մի քանիսը ծանր վիճակում են։

Կայքը հայտնում է, որ նույն օրը Նիկոլաևում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն. երկաթուղային կայարանի տարածքում զոհվել է նռնակ պայթեցրած 41-ամյա տղամարդը: