ABCMEDIA
Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասը կարկանդակ է թխել

Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասը կարկանդակ է թխել

Ստեփանակերտի
հացի արտադրամասին  ալյուրը քիչ է հատկացվել,
ուստի որոշվել է կարկանդակ թխել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արցախի
անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը։

«Ստեփանակերտում սա համարվում է պերաշկի և վաճառվում մեկ
հատը 200 դրամով։ Երեկ ողջ գիշեր հերթ եմ կանգնել և քանի որ ալյուրը քիչ էին հատկացրել
հացի արտադրամասին ևորոշել էին գոնե «պերաշկի» թխել վերցրեցի սրանցից», – գրել է Աբրահամյանը։