
Իսրայելի ազատ արձակված չորս պաղեստինցի տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին գերիների փոխանակման շրջանակում Իսրայելը ազատ է արձակել 36 պաղեստինցի, որոնք դատապարտված էին ցմահ ազատազրկման։
Կատարի Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նրանցից չորսը փոխանակման վայր են հասցվել ծայրահեղ ծանր վիճակում և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ աղբյուրի՝ 36 ազատված պաղեստինցիներից միայն մեկը կվերադառնա Գազայի հատված, 11-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ 24-ը կարտաքսվեն Պաղեստինից։ Al Jazeera-ն նշում է, որ նրանց առողջական վիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում, և որոշ ազատվածների անհրաժեշտ է եղել անհապաղ բժշկական օգնություն։
Շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակում, որի ընթացքում ազատ է արձակվել 369 պաղեստինցի։ Սա ամենամեծ թվով ազատ արձակված գերիների փոխանակումն էր այն պահից ի վեր, ինչ Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը։ Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ ազատ արձակվածների մեծ մասն ամիսներ կամ անգամ տարիներ շարունակ պահվել են իսրայելական բանտերում առանց որևէ մեղադրանքի։