Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 300-ի, տեղեկացնում է BBC-ն։
Կարմիր մահիկի տվյալներով ևս 1000 հոգի համարվում է անհետ կորած:
ՄԱԿ տվյալներով՝ մոտ մեկ միլիոն մարդ օգնության կարիք ունի։
Կեղտաջրերը դառնալու են գլխավոր խնդիրը, հայտարարել է Լիբիայի արևելյան կառավարությունը։
Հնչում են Դերնայի տարհանման կոչեր, քանի որ քաղաքի բնակիչներին մաքուր ջրով, էլեկտրականությամբ,
դեղորայքով և այլ միջոցներով ապահովելը ծայրահեղ դժվար է։