ABCMEDIA
Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 300-ի

Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 300-ի

Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 300-ի, տեղեկացնում է BBC-ն։

Կարմիր մահիկի տվյալներով ևս 1000 հոգի համարվում է անհետ կորած:

ՄԱԿ տվյալներով՝ մոտ մեկ միլիոն մարդ օգնության կարիք ունի։

Կեղտաջրերը դառնալու են գլխավոր խնդիրը, հայտարարել է Լիբիայի արևելյան կառավարությունը։

Հնչում են Դերնայի տարհանման կոչեր, քանի որ քաղաքի բնակիչներին մաքուր ջրով, էլեկտրականությամբ,
դեղորայքով և այլ միջոցներով ապահովելը ծայրահեղ դժվար է։