ABCMEDIA
Արցախից 8 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

Արցախից 8 բուժառու Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ սեպտեմբերի
16-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8
բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն
ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել
են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում
են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«Արևիկ» բուժմիավորումում
այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման
բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական
կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման
բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։