ABCMEDIA
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Այսօր առավոտյան
մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել
է առնվազն 42 չվերթ, իսկ չորսը չեղարկվել է, համաձայն «Yandex-ի ժամանակացույցի» ծառայության
տվյալների:

Մոսկվայի ժամանակով ժամը 8.47-ի տվյալներով՝ Վնուկովոյում երկու չվերթ հետաձգվել է,
երեքը՝ չեղարկվել, իսկ Դոմոդեդովոյում 27 չվերթ է հետաձգվել, ևս մեկը չեղարկվել է։
Շերեմետևոյում 13 չվերթ է հետաձգվել։