ABCMEDIA
Իսրայելը Պրիգոժինին հետմահու ներառել է տարվա ամենաազդեցիկ հրեաների ցուցակում

Իսրայելը Պրիգոժինին հետմահու ներառել է տարվա ամենաազդեցիկ հրեաների ցուցակում

Իսրայելական The
Jerusalem Post թերթը ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին անվանել
է աշխարհի ամենաազդեցիկ հրեա։ Նրան է պատկանում ChatGPT չաթբոտը։

РИА գործակալության
փոխանցմամբ՝ 52 անուններից բաղկացած ցուցակում այս տարի չի ընդգրկվել Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին, ով նախորդ տարի՝ 2022-ին զբաղեցրել է առաջին տեղը։ Միևնույն ժամանակ
վարկանիշային ցանկում տեղ է գտել Վագներ խմբի մահացած հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

Թերթն իր տարեկան վարկանիշը
հրապարակում է այս օրերին նշվող հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ։

Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշային ցանկում երկրորդ
տեղում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երրորդում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի
Բլինկենը։